Աշխարհ

26.04.2015 12:54


Ալվեսը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի համար

Ալվեսը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի համար

Ինչպես հայտնել էինք, Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»–ի պաշտպան Դանի Ալվեսը Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսի կոչին էին միացել նաև համաշխարհային մի խումբ թենիսիստներ։

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում էլ գրվել էր. «Շնորհակալությու՛ն, Դանի, մեզ հետ լինելու համար»։

Այժմ, սակայն, Ալվեսն իր այդ արարքի համար ներողություն է խնդրել թուրք երկրպագուներից։ «Twitter»–ի իր էջում նա գրել է՝ երբևէ մտքով չէր անցնի, որ լուսանկարը կարող է ցավ պատճառել թուրքերին, որոնց մեջ շատ ընկերներ ունի:

«Չեմ հասկանում, թե ինչու լուսանկարը պետք է վիրավորեր նրանց, չէ որ ես խաղաղության կողմնակից եմ ու չէի ուզում ցավ պատճառել խաղաղությունը գնահատողներին»,–գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը