Լրահոս

29.10.2009 12:27

ԼՂՀ–ում սուր անհանգստություն չի դրսևորվում

ԼՂՀ–ում սուր անհանգստություն չի դրսևորվում

-Երևույթի, իրադարձության նկատմամաբ մեկնաբանությունները տարբեր են։ Եթե որևէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ մտահոգություն է հայտնում, դա չի նշանակում, թե այդ մտահոգությունները կան, և եթե չի արտահայտում, դա էլ չի նշանակում, թե այդ մտահոգությունները չկան։ Պետք է ասեմ, որ բոլորն էլ մտահոգություններ ունեն։ ՀՀ նախագահն իր հրապարակային ելույթներում այն տեսակետն էր արտահայտում, թե գործընթացի նկատմամբ 100%-անոց վստահություն ոչ ոք չունի,- «7օր»-ի հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ասել է ԼՂՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Անդրադառնալով գործընթացի վերաբերյալ ԼՂՀ մտահոգություններին, Վ. Աթանեսյանը նշել է, որ ինքը հատուկ դիտարկում չի անցկացրել, սակայն «որևէ սուր անհանգստություն կարծես թե չի դրսևորվում»։ Նա նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի Հնարապետությունում քննարկումներ ընթանում են, սակայն թե ինչով դրանք կավարտվեն, դժվարացել է ասել։

-Այս պահին մեր կուսակցությունները ներկայացնում են իրենց գրավոր տեսակետները։ Դրանցից, հնարավոր է, ձևավորվի կամ չձևավորվի վերջնական միասնական տեսակետ։  Հնարավոր է, արձանագրությունները Լեռնային Ղարաբաղում ընդունելի չհամարվեն բոլոր քաղաքական ուժերի համար։ Իրավիճակն այս է։ Ամեն դեպքում, մտահոգություններ բոլորն ունեն։ Չեմ կարծում, թե այդ քննարկումները կա՛մ ուշացած են, կա՛մ անհավանական։ Շատ հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ուժերն ավելի ընդգրկուն վերաբերմունք դրսևորեն արձանագրություների նկատմամբ, քան Հայաստանում։- ասել է նա։

Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը պասիվ չէ, սակայն պետք է լինի նաև ակնհայտ գործողություններ հնարավորություն։ Նրա համար անհասկանալի է, երբ Հայաստանում անցկացվում են խորհրդարանական լսումներ, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչին հնարավորություն չի տրվում Ազգային ժողովում հնչեցնել իր տեսակետը։

Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը, Վահրամ Աթանեսյանն ասել է. «Ակնհայտ է, որ ՀՀ Ազգային ժողովը սպասում է Թուրքիայի խորհրդարանի պահվածքին»։

-Որքան գիտեմ, Հայաստանում այդ փաստաթղթերը չեն էլ ներկայացվել վավերացման։ Սահմանադրական դատարան էլ չեն ներկայացվել։ Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի Ազգային ժողովի պահվածքը, մանավանդ, որ նա չի էլ ստացել այդ փաստաթղթերը։ Երբ այդ փաստաթղթերը կստանան, հնարավոր կլինի կարծիք կազմել, թե ինչ ընթացակարգով կքնարկվեն, ու ինչպիսի դիրքորոշում է  ձևավորվում խորհրդարանի կողմից։ Առայսօր նման գործընթաց չկա,- նշել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։