Մեկնարկել է ՀԽ-ի հանրահավաքը, սակայն առանց բարձրախոսների
«Հիմնադիր խորհրդարանի» պլաններում փոփոխություններ են տեղի ունեցել: Նրանք «Էրեբունի» թանգարանին հարակից տարածքում այսօր էլ նստացույց չեն հայտարարի: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ծրագրերում մարտավարական փոփոխություններ են տեղի ունեցել եւ բացի այդ խոստովանում են, որ ժողովրդին մոբիլիզացնել իրենց գոնե առայժմ չի հաջողվել:
«Այս ամենից իհարկե կարելի է դասեր քաղել, այնպես չէ, որ շարժումը մարեց, մեր ժողովուրդը պետք է գիտակցի, թե ինչ է ուզում, ի վերջո ժողովրդի ճնշման ներքո պետք է հեռանար այս իշխանությունը»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Իսկ Հիմնադիր խորհրարանի մեկ այլ անդամ Գագիկ Սարուխանյանն էլ ասաց, որ չեն ցանկանում ոստիկանների հետ բախումների գնալ, այդ իսկ պատճառով որոշել են այսօր էլ նստացույց չհայտարարել: Ըստ Սարուխանյանի՝ չնայած իրենց հանրահավաքը այս տարածքում արտոնված է, սակայն մինչեւ ժամը տասը, հետեւաբար չգիտեն, թե դրանից հետո ինչ կլինի:
Ի դեպ, այսօր հանրահավաքից առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները պարզել են, որ այն տարածքը, որը արտոնված է եղել Երեւանի քաղաքապետարանի կողմից, պատկանում է մի քաղաքացու, ով եկել եւ Հիմնադիր խորհրդարանի անդամներին հրահանգել է հեռացնել իրենց սարքավորումները: Այս պահին մեկնարկել է հերթական հանրահավաքը, բայց արդեն առանց բարձրախոսների:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։