Քաղաքական

25.04.2015 14:18


Մարի Հարֆը խնդրել է չհամեմատել Հոլոքոսթն «ապրիլի 24–ի դեպքերի» հետ

Մարի Հարֆը խնդրել է չհամեմատել Հոլոքոսթն «ապրիլի 24–ի դեպքերի» հետ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆի կարծիքով նախագահ Օբաման բավականին լուրջ է վերաբերվում «ապրիլի 24-ի պատմական իրադարձություններին»։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրել է պարզաբանել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ Օբամայի հայտարարության հետևյալ հատվածը. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915թ. կատարվածի վերաբերյալ իմ կարծիքը և հայացքները չեն փոխվել»։

Սակայն Հարֆը խուսանավել է ինչպես այդ, այնպես էլ նմանատիպ մյուս հարցերի («Կարծում եք՝ ԱՄՆ ազգային շահերի՞ց է բխում ժխտել Հայոց ցեղասպանությունը», «Վախենու՞մ եք Թուրքիայից») պատասխաններից։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է վերլուծել նաև Էրդողանի հայտարարությունը, լրագրողներին էլ խնդրել է չհամեմատել Հոլոքոսթն «ապրիլի 24–ի դեպքերի» հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը