Լրահոս

25.04.2015 13:09


Ղրղզստանը հնարավոր է՝ չհասցնի անդամակցել ԵՏՄ-ին մինչև մայիսի 8-ը

Ղրղզստանը հնարավոր է՝ չհասցնի անդամակցել ԵՏՄ-ին մինչև մայիսի 8-ը

Ղրղզստանը հնարավոր է՝ մինչև մայիսի 8-ը չհասցնի վավերացնել ԵՏՄ–ին անդամակցելու արձանագրությունները։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, այդ երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ասել է էկոնոմիկայի նախարար Թեմուր Սարիևը՝ ամփոփելով Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքները։

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ կփոփոխվեն նաև ղրղզա-ղազախական սահմանին մաքսային վերահսկողության հանման մասին որոշման ընդունման ժամկետները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը