Աշխարհ

26.04.2015 01:32


Բրիտանացի վարչապետը պատրաստ է սերիալում նկարահանվել, ԱԳՆ նախկին ղեկավարն էլ հրաժարվել է Բոնդի դերից

Բրիտանացի վարչապետը պատրաստ է սերիալում նկարահանվել, ԱԳՆ նախկին ղեկավարն էլ հրաժարվել է Բոնդի դերից

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը ցանկություն է հայտնել նկարահանվել իր երկրում հայտնի «Coronation Street» հեռուստասերիալում, եթե, իհարկե, նման առաջարկ ստանա։

Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Ուիլյամ Հեյգն էլ հրաժարվել է մարմնավորել Ջեյմս Բոնդին, երբ Քեմերոնը կատակով նրա թեկնածությունն է առաջարկել «007 գործակալի» դերի համար։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, քաղաքական գործիչները հայտնել են ռադիոհարցազրույցի ժամանակ։

48–ամյա Քեմերոնը խոստովանել է, որ 30 տարի չի նայում բրիտանական «օճառային օպերաներ», և ավելի շատ հավանում է ամերիկյան արտադրության հեռուստասերիալները, որոնցից է, օրինակ, «Ժամանակակից ընտանիքը»։

Քեմերոնի առաջարկն էլ Հեյգին՝ մարմնավորել Բոնդին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԱԳՆ նախկին ղեկավարը զբաղվում է ձյուդոյով, և «կարող է ջարդել մարդու գանգը՝ սեղմելով ծնկների արանքում»։

Ի պատասխան՝ Հեյգն ասել է, որ չի համապատասխանում սուպերհերոսի համար ընդունված չափանիշներին՝ ծառայելով Նորին մեծությանը։

Մայիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բրիտանացի քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախակի են հանդես գալիս լրատվամիջոցներով՝ փորձելով այդկերպ իրենց մտերմությունը ցուցադրել ժողովրդի հանդեպ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը