Կարծիք

25.04.2015 11:38


S.O.A.D բասկիթառահար. «ԱՄՆ նախագահը տեղի է տալիս Թուրքիայի սպառնալիքներին»

S.O.A.D բասկիթառահար. «ԱՄՆ նախագահը տեղի է տալիս Թուրքիայի սպառնալիքներին»

Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության կողմից դաժանաբար կոտորվեցին ավելի քան 1.5 մլն անմեղ տղամարդիկ, կանայք և երեխաներ: Ինձ մոտ զզվանք է առաջացնում, որ 100 տարի անց Թուրքիայի կառավարությունը ոչ միայն կտրականապես հրաժարվում է մեր նախնիներին կոտորելու պատասխանատվությունից, այլև սպառնում է ցանկացած ազգի, ով ճանաչում է Ցեղասպանությունը: Ամեն տարի ԱՄՆ նախագահը տեղի է տալիս Թուրքիայի սպառնալիքներին և քաղաքականությունը գերադասում է մարդու իրավունքների սկզբունքից՝ այն չանվանելով իր անունով՝ Ցեղասպանություն: Շնորհակալություն Ֆրանցիսկոս պապին և բոլոր ժողովուրդներին, ովքեր իրավացիորեն բարձրաձայնում են մարդկային իրավունքների պատմության այս մութ էջի մասին, և չեն զգուշանում բառերի ձևակերպումից, որպեսզի գոհացնեն հանցագործներին: Կա միայն մեկ բառ, որը ստեղծվել է մեր ժողովրդի ողբերգությունը նկարագրելու համար` Ցեղասպանություն: Դա այլ կերպ անվանելը (քանի որ այն վրդովեցնում է մեղավորներին), վերջիններիս թույլ է տալիս խուսափել պատասխանատվությունից: Արթնացրե՛ք հոգիները։ Թուրքիան ձախողեց:

Հ.Գ. Փորձեցին թաղել մեզ...չգիտեին, որ մենք սերմեր ենք:

«System of a Down» ռոք խմբի բասկիթառահար

Շավո Օդաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը