Լրահոս

29.10.2009 11:14

Ալեքսանդր Կռիլով. «Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների գլխավոր նպատակը սահմանների բացումը չէր»

Ալեքսանդր Կռիլով. «Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների գլխավոր նպատակը սահմանների բացումը չէր»

-Քիչ հավանական է, որ Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, քանի որ  կողմերը Ղարաբաղի հիմնախնդրի և  Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի վերաբերյալ դեռևս երկուստեք ընդունելի համաձայնության չեն եկել,-Day.az–ին տված հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսաության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի  առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը։

-Սկզբունքորեն այդ հարցերը կարող էին լուծված լինել, բայց բանակցությունների ընթացքում դա չի արվել։ Սա առիթ է տալիս մտածելու, որ Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների գլխավոր նպատակը սահմանի բացումը չէր, այլ ինչ-որ այլ բան։ Թուրքիայի համար կարևոր է փոխհամաձայնության պատրաստակամություն ցույց տալը, որպեսզի իրականություն դարձնի ԵՄ մտնելու իր նպատակը,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։