Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Օբամայի և Օլանդի հայտարարություններին
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը միակողմանի տեսակետ էր արտահայտում և հեռու էր թուրքերի ու հայերի համատեղ արդար հիշողության սկզբունքից: Մենք մերժում ենք այդ կողմնակալ արադարության գաղափարը», – իր տարածած հայտարարության մեջ նշել է Թուրքիայի ԱԳՆ–ն։
Թուրքական գերատեսչությունն անպատասխան չի թողել նաև Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը՝ քննադատելով Ֆրանսիայի «անարդար ու կողմնակալ դիրքորոշումը»:
Նշվում է նաև, որ թուրքերը երբեք չեն մոռանա, և չեն ների Գերմանիայի նախագահ Գաուքի արտահայտությունները:
Ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել էր ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հայտարարությանը։

7or.am