Աշխարհ

25.04.2015 09:44


Պատժամիջոցները՝ Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հիմնական թեմա

Պատժամիջոցները՝ Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հիմնական թեմա

Վիեննայում Իրանի և «վեցնյակի»՝ քաղտնօրենների մակարդակով բանակցությունների հերթական փուլի հիմնական թեման է դարձել Իրանի դեմ պատժամիջոցների հարցը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ նշելով, որ այդ հարցով որոշակի առաջընթաց է գրանցվել։

Ռյաբկովի խոսքերով՝ այդուհանդերձ, պատժամիջոցների դադարեցման, չեղարկման կամ շարունակության մասին հարցը վերջնականապես չի համաձայնեցվել։

«Աշխատանքը շարունակվում է՝ առանց իրար դեմ մեղադրանքներ հնչեցնելու փորձերի, որոնք միայն կբարդացնեն սպասվելիք համաձայնությունը»,–հայտարարել է Ռյաբկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ապրիլի 29–ին Նյու Յորքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը