Լրահոս

24.04.2015 22:11


Միջադեպ Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ

Միջադեպ Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ

Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «panorama.am»–ը։ Երբ խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու հարցը, թուրք պատգամավորները, համաձայն չլինելով դրա հետ, լքել են նիստերի դահլիճը՝ «Ցտեսություն» արտահայտություններով: Այս մասին հաղորդում է բուլղարական «Բլից» պարբերականը:

Սկզբում «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավոր Դմիտրի Բայրակտարովի կողմից առաջ քաշված Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը մերժվել է. ձեռնպահ են հանդես եկել ԳԵՐԲ և ԱԲՎ կուսակցությունները:

Դրանից հետո «Ատակա» կուսակցության անդամ Դեսիսլավ Չուկոլովը պատգամավորներին կոչ է արել Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցին չխուսափել քվեարկությունից:

«Երբ կքվեարկեք, մտածեք ոչ թե Քիմ Քարդաշյանի, այլ հայկական ծագմամբ ձեր ընկերների մասին», - հայտարարել է նա:

Առաջարկությունը կրկին չի ընդունվել:

«Հայրենասիրական ճակատն» առաջարկել է մեկ րոպե լռություն պահպանել: Երբ խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան հարցը քվեարկության է դրել, «Հայրենասիրական ճակատի», Բուլղարական սոցիալիստական կուսակցության և «Ատակայի» պատգամավորները ոտքի են կանգնել՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ «Հանուն իրավունքի և ազատության շարժման» պատգամավորները, որոնք էթնիկ թուրքեր են, լքել են դահլիճը:

Ցաչևան բացատրել է, որ մեկ րոպե լռության վերաբերյալ երկու առաջարկություն է ստացվել, սակայն առանց անհրաժեշտ կանոնների պահպանման, ուստի քվեարկել չի հաջողվի: Ի պատասխան՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության» համանախագահ Վալենտին Կաբասովը հայտարարել է, որ պատգամավորները ծիծաղելի են՝ վկայակոչելով կաննոները և հարգանքի տուրք չմատուցելով զոհերին:

«Սա պարզապես խելագարություն է», - հայտարարել է Կասաբովը:

Մանրամասները՝ «panorama.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը