Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում հանրահավաք անցկացնող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներն այսօր գնացել են տուն։
–Քիչ առաջ խորհրդակցեցինք և որոշեցինք, որ այսօր գիշերը չենք մնալու։ Դա պայմանավորված է նախ եղանակային հանգամանքով, երկրորդ՝ մարդկանց սակավությամբ,–ասել է «Հիմնադիր խորհրդարան»–ի պատգամավոր Գագիկ Սարուխանյանը՝ հավելելով,
–Թող չհիասթափվեն այն մարդիկ, ովքեր տրամադրված եկել էին մեկ այլ գործառույթ կատարելու՝ գիշերը մնալու և այլն։ Այստեղ գտնվող յուրաքանչյուրս այս պահից վերածվում ենք ազատության կրող վիրուսների։ Մենք պետք է վիրուսի նման բոլորին վաղը ասենք, և օրական մեկ–երկու հոգի ամեն մեկս իրար հետ բերենք։ Պայքարը նոր է սկսվում։ Այսօր ռեժիմի հեռացման առաջին օրն է հայտարարված՝ սկիզբը։
Գ.Սարուխանյանը հավելել է, որ հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 18:30–ին, նույն վայրում։
«100-ամյակը առանց ռեժիմի»–ն այսօր գնաց տուն

7or.am