Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությանն ականատես նախնիների մասին
«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Թվիթթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` պատմելով Ցեղասպանությանն ականատես դարձած իր նախնիների պատմությունները։
«Հարյուր տարի առաջ իմ մեծ տատի ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին կոտորել են նրա աչքի առաջ: Իմ մեծ տատին և նրա փոքր քրոջը` Ալիսային, վերցրել է մի թուրք ընտանիք: Փոքր, գեղեցիկ աղջիկներին, չգիտես՝ ինչու, չէին սպանում: Մեծ տատս թուրք ընտանիքից փախել է Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը արմատավորվել է Ռուսաստանում: Նրա քույրը մնացել է Թուրքիայում, և մենք չգիտենք նրա ճակատագրի մասին: Մյուս մեծ տատս ողջ է մնացել միայն շնորհիվ այն բանի, որ նրան փաթաթել են գորգի մեջ, և թուրքերը չեն նկատել փոքրիկին: Նա 5 տարեկան էր և փաթաթված գորգի մեջ՝ լսում էր՝ ինչպես են կոտորում իր ընտանիքին: Այսօր Հայաստանը և աշխարհի այն հատվածը, ում համար խիղճը և ճշմարտությունն ավելի կարևոր է, քան քաղաքական շահը, հիշում են այդ զոհերին:
Իմ մե՛ծ տատեր, Նարտուհի Ներսեսյա՛ն, Արաքսյա՛, իմ մե՛ծ պապեր, ձեր՝ գազանաբար սպանված երեխաներին, բոլոր զոհվածներին... Երկնային արքայություն ձեզ: Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի հանդեպ: Բայց ես երբեք չեմ մոռանա»,- գրել է նա։

7or.am