Աշխարհ

25.04.2015 02:26


Մանգոյի ռեկորդային թանկացում է գրանցվել Հնդկաստանում ցածր բերքի պատճառով

Մանգոյի ռեկորդային թանկացում է գրանցվել Հնդկաստանում ցածր բերքի պատճառով

Հորդառատ անձրևների պատճառով Հնդկաստանում մանգոյի բերքը բավական ցածր կլինի։ Այս մասին գրում է «The Times of India»–ն՝ Հնդկաստանի առևտրաարտադրական պալատին հղումով։

«Հնդկաստանում մանգո են աճեցնում հիմնականում Ութթար–Պրադեշ և Անդհրա–Պրադեշ նահանգներում, որոնց բաժին է ընկնում ընդհանուր բերքի 50%–ը։ Մանգոյի ծաղկման և պտուղների ձևավորման շրջանում ոչ սեզոնային տեղատարափների հետևանքով այս տարի բերքը կրկնակի կկրճատվի»,–ասել է ասոցիացիայի քարտուղար Դ. Ս. Րավաթը։

Վերջինի խոսքերով՝ բերքատվության ցածր ցուցանիշներն էլ բացասաբար կազդեն շուկայական գների վրա։

«Արդեն այժմ մանգոյի գները բարձրացել են 50–65%–ով. ամենացածրատեսակ պտուղները վաճառվում են 1,6 դոլարով կգ–ի համար, իսկ պրեմիում տեսակը՝ նախատեսված արտահանման համար, արժե 10 դոլար (դյուժինը)»,–հայտարարել է նա։

Հնդկաստանի տարածքում տեղատարափները, կարկուտն ու ուժգին քամիներն սկսվել են հունվարի վերջից։ Երկրում եղանակային վատ պայմաններից տուժում են հատկապես բանջարաբոստանային և մրգատու կուլտուրաները։

Հնդկաստանը բավարարում է մանգոյի համաշխարհային պահանջարկի 38%–ը։ Երկրում մշակվում է այդ մրգի 300 տեսակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը