Քաղաքական

24.04.2015 14:50

Պետդուման Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

Պետդուման Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

«ИА REGNUM»–ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 427 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 5 պատգամավոր։

Հայտարարության մեջ ասվում է, որ Պետդուման իր խոր ցավակցությունն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև այն ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին աշխարհամարտի ողբերգական իրադարձությունների ժամանակ։

Նշվում է նաև, որ պատմության բարդ հարցերը և միջազգային վեճերն անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն հաստատուն խաղաղության և անվտանգության հաստատման ամբողջ մոլորակի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։