Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը՝ ապրիլի 30-ին
Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել լիագումար նիստը: Օրակարգի առաջին հարցը 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումն էր:
Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, Գերմանիայի ամենախոշոր խմբակցությունների առաջադրած բանաձևում, մասնավորապես, նշվում է. «Մեկ միլիոնից ավելի էթնիկ հայերի ծրագրված բնաջնջումը և արտաքսումը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանության օրինակ է»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Սթեֆեն Սեյբերթը հայտարարել է, որ Մերկելը համամիտ է ներկայացված ձևակերպումներին։
«Այն, ինչ տեղի է ունցել աշխարի աչքի առաջ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ցեղասպանություն է», - իր բացման խոսքում հայտարարել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը` կոչ անելով Թուրքիային՝ ընդունել պատմական փաստը:
Նա նաև հիշեցրել է Գերմանիայի զորքերի ներգրավվածության մասին հայերի զանգվածային տեղահանության գործում:
Ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչ Ուլա Ելփքեն էլ իր ելույթում քննադատել է Գերմանիայի կառավարությանը՝ Թուրքիայի հանդեպ չափից մեղմ վերաբերմունքի համար։
«Սկզբում սպանեցին հայ տղամարդկանց, իսկ ապրլի 24-ին՝ հայ մտավորականությանը, ապա կանանց, ծերերին և երեխաներին»,-հայտարարել է Եփքեն:
Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին։

7or.am