Քաղաքական

24.04.2015 13:41

Վլ. Պուտին. «Այսօր սգում ենք հայ ժողովրդի հետ միասին» (տեսանյութ)

Վլ. Պուտին. «Այսօր սգում ենք հայ ժողովրդի հետ միասին» (տեսանյութ)

1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ելույթով է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

–Այսօր սգում ենք հայ ժողովրդի հետ միասին։ Ռուսաստանը միշտ համարել է, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որևէ կերպ արդարացված լինել,–ասել է Պուտինը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության և համերաշխության պայմաններում։

–Այսօր աշխարհի մի շարք տարածաշրջաններում նորից գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, հակասովետիզմն է թափ հավաքում, մենք տեսնում ենք նաև ռուսաֆոբիայի դրսևորումներ։ Պետք է հարց տալ՝ ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում, և ո՞րն է դրա պատճառը։ Աշխարհի կարևոր տարածաշրջաններում գործողություն կատարելուց առաջ պետք է նախ և առաջ մտածել, թե ինչ է լինելու հետո. հետևանքների՛ մասին պետք է մտածել,–ընդգծել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ պետք է կարողանալ բարություն դրսևորել, և հարգել միմյանց շահերը, քանի որ միայն այդպես է հնարավոր աշխարհն ավելի լավը, ավելի կայուն և ապահով դարձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։