Օլանդ. «Հուսով ենք՝ հայ–թուրքական սահմանը հնարավոր կլինի բացել առաջիկայում» (տեսանյութ)
Այսօր Ծիծեռնակաբերդում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթում հիշատակել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիայում ապաստան գտած բոլոր հայ գիտնականներին, արվեստագետներին, բժիշկներին, պետական, քաղաքական և հասարակական գործիչներին՝ ընդգծելով, որ նրանք նույնքան ֆրանսիացի են, որքան հայ։
–Նրանք միավորում են մեր երկու երկրները՝ ինչպես Շառլ Ազնավուրն է մեր համատեղ հպարտությունը,–ասել է Ֆ. Օլանդը։
Նա նշել է, որ 1,5 մլն հայերի ոչնչացմամբ մեկ դար առաջ «ցեղասպանություն» բառը «հայտնագործվեց», և Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, դրա ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել.
–Այս օրենքը հռչակում է այն ճշմարտությունը, որը վաղուց ի վեր հաստատվել է պատմաբանների կողմից։ 2001թ. Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, և հիշողության տուրք մատուցել զոհերին։ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են իրենց ամենասուրբ, նվիրական իրավունքների համար, և ամենակարևոր իրավունքներից մեկը հիշողության իրավունքն է։
Օլանդն ընդգծել է, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության, ապացույցների վերացման դեմ. հակառակ պարագայում դա կնշանակի վերստին իրականացնել կոտորածներ.
–Ֆրանսիան նույն վճռականությամբ դատապարտում է բոլոր ջարդերը, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան. դրանք ոճիր են մարդկության դեմ։ Շատ կարևոր է լինել այսօր Երևանում՝ կոչ անելու պաշտպանել բոլոր փոքրամասնություններին և հատկապես Արևելքի քրիստոնյաներին։ Քրիստոնյա բնակչությանը, որը Մերձավոր Արևելքի հարստությունն է, մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, մեր աջակցությունը։
Ֆ. Օլանդն ավելացրել է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորություն էր՝ հիշողության տուրք մատուցելու զոհերին, և, միևնույն ժամանակ, ցեղասպանության հիշողությունը փոխանցելու հետագա սերունդներին։
–Բայց հիշողությունը չպիտի օգտագործվի մասնատելու, բաժանելու համար, այլ պետք է միավորի, հաշտեցնի։ Հայոց ցեղասպանության 100–ամյակը նվիրված է խաղաղությանը, առաջընթացին Հայաստանի՛, տարածաշրջանի՛ և ողջ աշխարհի համար։ Հայոց ցեղասպանության 100–ամյակը կոչ է խաղաղության և հաշտեցման։ Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, բայց դեռևս կան շատ կարևոր բառեր, որոնք սպասում են հնչելուն, և որոնք շատ կարևոր են՝ մեղմացնելու համար ցավը։ Հուսով եմ, որ հայ–թուրքական սահմանը հնարավոր կլինի բացել առաջիկայում,–եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։

7or.am