Քաղաքական

24.04.2015 12:23


Տ.Նիկոլիչ. «Եսապաշտ շահերը քաղաքական հարթության մեջ վեր են դասվում»

Տ.Նիկոլիչ. «Եսապաշտ շահերը քաղաքական հարթության մեջ վեր են դասվում»

Երևանում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիշեռնակաբերդ հուշահամալիրում հայտարարել է, որ սերբերը կարեկցում են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին։ Նա հիշեցրել է, որ Սերբիան նույնպես մարդկային կյանքերի մեծ կորուստներ է կրել, հետևաբար բարոյական իրավունք չունի հայ ժողովրդի կոտորածը չհիշելու։

–Պատմական ճշմարտության ժխտումը կամ նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա։ Մենք կրկին ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ իրերն ու երևույթներն իրենց անուններով անվանելու պատրաստակամությունը սասանվել է՝ պայմանավորված տարբեր շահերով։ Իրականություն է դարձել եսապաշտ շահերը քաղաքական հարթության մեջ առավել հաճախ վեր դասելը,–ասել է Սերբիայի նախագահը։

Նա հավելել է, որ իրավական նորմերը նենգորեն կիրառվում են երկակի իմաստով, երբեմն անգամ ցեղասպանության զոհերն են ներկայացվում որպես ոճրագործներ։

–Եվ ինչպե՞ս կարող ենք սերբերս այսօր այստեղ չլինել և դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը