Աշխարհ

24.04.2015 21:26


Ամերիկացի զինվորականներին կանացի կոշիկներ են հագցրել (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկացի զինվորականներին կանացի կոշիկներ են հագցրել (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներում յուրօրինակ մի ակցիա է իրականացվել։ Բրիգադի գեներալ Փեգգի Քոբմսը, որը Միսսուրի նահանգի ռազմական ակադեմիայում ուսանող մի քանի կուրսերի ղեկավարն է, իր ենթակայության տակ գտնվող կուրսանտներին ստիպել է կանացի բարձրակրունկ կարմիր կոշիկներ հագնել և դրանցով 2 կմ քայլել։

«Washington Post»–ը գրում է, որ «Walk a Mile in Her Shoes» ֆլեշմոբը նվիրված է ուսանողական հանրակացարաններում կատարվող բռնաբարությունների դեմ պայքարին, ուղղված է նաև ընտանեկան բռնության և «գեղեցիկ սեռի հանդեպ խոզավարի պահվածքի» դեմ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆլեշմոբի մասնակիցներն իրենց ամենևին էլ նվաստացած չեն զգացել։ Կուրսանտներից մեկը պատմել է լրագրողին, որ դա անգամ զվարճացրել է շատերին։

«Մենք հանդես ենք գալիս բռնաբարության դեմ և ցանկանում ենք ցույց տալ աղջիկներին՝ ինչքան ուժգին ենք նրանց սիրում ու հարգում։ Մեզանից ոչ ոք չի ընդդիմացել այս ակցիային»,–ասել է կուրսանտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը