Լրահոս

29.10.2009 09:58


ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Պիտեր Սեմնեբիի հետ

Հոկտեմբերի 28-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵՄ Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները: Մանրամասն անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և ԶԼՄ-ների ազատության, կոռուպցիայի հաղթահարման հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը