Թանկյանը երևանյան համերգի ժամանակ քննադատել է ՀՀ իշխանություններին (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում «System of a Down» ռոք խմբի համերգի ժամանակ Սերժ Թանկյանը դիմել է ներկա հոծ բազմությանը և անկեղծացել, որ վերջին մի քանի օրերին չի կարողանում լավ քնել:
–Միակ մարդը, որի մասին կարող եմ մտածել, տատս է: Տատս շատ փոքր էր, երբ սկսվել են ջարդերը: Նրան փրկել է թուրք մայորը: Թուրքիայի իշխանությունները, ակնհայտ պատմությունը ժխտելու փոխարեն, պետք է ողջունեն այդ մարդկանց՝ որպես հերոսների,–ասել է Թանկյանը՝ հավելելով, որ իր պապն էլ 5 տարեկան է եղել, երբ նրա աչքի առաջ մահացել է հայրը:
–Ինքն էլ սովից կորցրել է տեսողությունը: Վերջում նա հայտնվել է ամերիկյան մանկատանը՝ Հունաստանում: ԱՄՆ-ի Մերձավորարևելյան հիմնադրամը ահռելի աշխատանք է կատարել` փրկելով հայ որբերին: Այնպես որ, այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է խուսափել ճանաչել այն, ինչը մեզ հայտնի է որպես Ցեղասպանություն, հեգնանք է ոչ միայն մեր, այլ նաև ամերիկացիների նկատմամբ: Ռուսաստանը նույնպես փրկել է բազմաթիվ որբերի և երեխաների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության արևելյան ճակատում: Նրանք շատ լավ մշակութային դաշնակից են, հարևաններ, որոնք քաղաքականապես և տնտեսապես կապված են մեր երկրի հետ: Լավ ընկերներ են,–նշել է Թանկյանը՝ ավելացնելով.
–Եվ մենք՝ որպես փրկվածների ազգ, պետք է հանդիպենք այլ երկրների իշխանություններին՝ հավասարը հավասարի պես, առանց այս կամ այն երկրի հաճախորդ լինելու: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք անցել ենք Հայաստանի 20–ամյա անկախության ճանապարհը, բայց մենք, գրողի տարած, դեռ լիքը բան ունենք անելու: Եվ այս ամենի համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունը, ով պետք է երկրում ներդնի քաղաքացիական հասարակության սկզբունքը, հրաժարվի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանգնեցնի երկրի բնակչության սարսափելի նվազումը (տես.՝ տեսանյութի 2:22:27 րոպեից):
Թանկյանի այս խոսքերին Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազար երկրպագուներն արձագանքել են ծափահարություններով։
Հիշեցնենք, որ «System of a Down»–ի «Wake up the souls» խորագրով համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

7or.am