Գլխուղեղում հայտնաբերել են երկվորյակ քրոջը (լուսանկար)
Ուշագրավ դեպք է տեղի ունցել ԱՄՆ-ում: Ինդիանայի համալսարանի ուսանող, 26-ամյա Յամինի Քարանամի գլխուղեղում հայտնաբերել են նրա երկվորյակ քրոջը:
Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, առաջին անգամ Յամինին իր առողջության հետ կապված խնդիրներ է նկատել դեռ անցած տարվա սեպտեմբերին:
«Երբսենյակումգտնվողմարդիկխոսումէինիրարհետ, եսչէիհասկանում, թեինչէտեղիունենում», - պատմել է կինը:
Խնդրի պատճառը պարզելու նպատակով Յամինին դիմել է Լոս Անջելեսի Գանգի հիմքի վիրաբուժության կենտրոնի բժիշկ ՀրայրՇահինյանին, ով կնոջ մոտ ախտորոշել է գլխուղեղիուռուցք: Հետազոտելով ուռուցքի բնույթը՝ բժիշկը որոշում է կայացրել հեռացնել այն՝ դիմելով միկրոսկոպիկ վիրահատության: Սակայն վիրահատության ընթացքում Հ. Շահինյանը, ով մոտ 7 հազ ուռուցք է հեռացրել, եկել է անակնկալի, քանի որ ուռուցքիփոխարենկնոջուղեղումհայտնաբերելէտերատոմա՝ ոսկրեր, ատամներևնույնիսկմազերունեցողՅամինիիերկվորյակքրոջը:
«Պարզվեց՝ սաիմ«հրեշ»քույրնէր, ով 26 տարիտանջելէինձ», - վիրահատությունից հետո ասել է Յամինին:
Այժմ կինն անցնում է վերականգնողական բուժում, և բժիշկը վստահ է, որ մոտ 3 շաբաթ անց Յամինին կկարողանա վերադառնալ իր առօրյա կյանքին:
Գլխուղեղում հայտնաբերել են երկվորյակ քրոջը (լուսանկար)
Ուշագրավ դեպք է տեղի ունցել ԱՄՆ-ում: Ինդիանայի համալսարանի ուսանող, 26-ամյա Յամինի Քարանամի գլխուղեղում հայտնաբերել են նրա երկվորյակ քրոջը:
Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, առաջին անգամ Յամինին իր առողջության հետ կապված խնդիրներ է նկատել դեռ անցած տարվա սեպտեմբերին:
«Երբ սենյակում գտնվող մարդիկ խոսում էին իրար հետ, ես չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում», - պատմել է կինը:
Խնդրի պատճառը պարզելու նպատակով Յամինին դիմել է Լոս Անջելեսի Գանգի հիմքի վիրաբուժության կենտրոնի բժիշկ Հրայր Շահինյանին, ով կնոջ մոտ ախտորոշել է գլխուղեղի ուռուցք: Հետազոտելով ուռուցքի բնույթը՝ բժիշկը որոշում է կայացրել հեռացնել այն՝ դիմելով միկրոսկոպիկ վիրահատության: Սակայն վիրահատության ընթացքում Հ. Շահինյանը, ով մոտ 7 հազ ուռուցք է հեռացրել, եկել է անակնկալի, քանի որ ուռուցքի փոխարեն կնոջ ուղեղում հայտնաբերել է տերատոմա՝ ոսկրեր, ատամներ և նույնիսկ մազեր ունեցող Յամինիի երկվորյակ քրոջը:
«Պարզվեց՝ սա իմ «հրեշ» քույրն էր, ով 26 տարի տանջել է ինձ», - վիրահատությունից հետո ասել է Յամինին:
Այժմ կինն անցնում է վերականգնողական բուժում, և բժիշկը վստահ է, որ մոտ 3 շաբաթ անց Յամինին կկարողանա վերադառնալ իր առօրյա կյանքին:
7or.am