Աշխարհ

23.04.2015 20:05


Գերմանիայի նախագահը 1915թ. կոտորածներն անվանել է Ցեղասպանություն

Գերմանիայի նախագահը 1915թ. կոտորածներն անվանել է Ցեղասպանություն

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը:

«Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն: Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին, Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ կսկսվի Բունդեսթագի լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցությունները` Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ)/Քրիստոնեասոցիալիստական միությունը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծը` ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվ ենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը