Աշխարհ

23.04.2015 19:50


Վերծանվել է խումհարի դեմ հին եգիպտական բաղադրատոմսը (լուսանկար)

Վերծանվել է խումհարի դեմ հին եգիպտական բաղադրատոմսը (լուսանկար)

Հին եգիպտերենի մասնագետները վերծանել են բժկական մի շարք բաղադրատոմսեր, այդ թվում՝ խումհարից դուրս գալու համար, 2–դ դ. եգիպտական պապիրուսից։

1900 տարեկան պապիրուսից պարզվել է՝ «հարբած հիվանդ գլխի» համար հարկավոր է «Ruscus racemosus» բույսի տերևներից գործած մանյակ կրել։

Հայտնի է, որ հնագույն աշխարհում այդ բույսն օգտագործվել է իբրև դեղամիջոց գլխացավի դեմ, սակայն դրա արդյունավետության մասին չի նշվում, ինչպես նաև այն մասին՝ օգնո՞ւմ է բույսն արդյոք խումհարի դեմ։

Վերծանված բաղադրատոմսեր կան նաև թութքի, խոցի, լնդերի և ատամների հիվանդությունների բուժման, նույնիսկ՝ առանց անզգայացման աչքերի վիրահատության համար։

Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է վերծանել 30 պապիրուս, որոնք դեռևս 1896 թ. գտնվել են եգիպտական հնագույն Օքսիրինհ քաղաքում Բերնարդ Գրենֆելլի և Արթուր Հանթի կողմից։

Մոտ կես մլն պապիրուսները գրվել են տարբեր լեզուներով, այդ թվում՝ լատիներեն, հունարեն, արաբերեն, և ընդգրկում են մ.թ. 50 թ.–ից մինչև 6–րդ դ. կեսերն ընկած ժամանակաշրջանը։

Ամեն տարի լույս է տեսնում «The Oxyrhynchus Papyri»–ի նոր ժողովածուն։ Բժշկական պապիրուսների վերջին ամենախոշոր ժողովածուն բաղկացած է 80 էջից։ Գրքի էլեկտրոնային տարբերակն էլ պատրաստ կլինի այս տարվա ապրիլի 30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը