Քաղաքական

23.04.2015 16:37


Բուլղարիայի խորհրդարանում արգելվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը

Բուլղարիայի խորհրդարանում արգելվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը

Երևանում կայացած «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ Բուլղարիայի խորհրդարանի ներկայացուցիչ Վոլեն Սիդորովը հայտնել է, որ թեև ապրիլի 24–ին բուլղարական խորհրդարանում նախանշված էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն այսօր իրեն զանգահարել են, և տեղեկացրել, որ Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարությունն արգելել է:

Սիդորովն ընդգծել է, որ չի հպարտանում իր երկրի խորհրդարանով՝ հավելելով, որ դա Թուրքիայի դեսպանատան ճնշման և Բուլղարիայի ներքին քաղաքականությանը միջամտելու արդյունք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը