«The Sunday Times» բրիտանական պարբերականի լրագրողները կազմել են Միացյալ Թագավորության և Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների ցանկը, որի առաջին հորիզոնականում է հայտնվել նախկին «բիթլ», սըր Փոլ Մաքքարթնին։
Վերջինի կարողությունը 1,1 մլրդ դոլար է գնահատվել։
Հետաքրքիր է, որ այդ հարստությունը Մաքքարթնին կուտակել է ոչ միայն իր համերգներով և ալբոմների վաճառքով, այլ նաև կնոջ՝ ամերիկուհի Նենսի Շևելի շնորհիվ։ Վերջինին է պատկանում ծնողների ընտանեկան ավտոբիզնեսի մի մասը, որը կազմում է 225 մլն դոլար։
Երկրորդ տեղում երգահան, «Օպերայի ուրվականը» և «Հիսուս Քրիստոս» մյուզիքլների հեղինակ Էնդրյու Լլոյդ Ուեբբերն է, որի կարողությունը 976 մլն դոլար է գնահատվել։
«The Sunday Times»–ի կազմած ցուցակի երրորդ տեղում են իռլանդական «U2» խմբի երաժիշտները. քառյակի ընդհանուր կարողությունը հասնում է 637 մլն դոլարի։
Տասնյակում են ներառվել նաև Էլթոն Ջոնը (406 մլն), Միք Ջագերը (338 մլն), Քիթ Ռիչարդսը (315 մլն),Սթինգը (270 մլն)։
Փոլ Մաքքարթնին՝ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտ

7or.am