Լրահոս

23.04.2015 16:13


Արձանագրվել է բրուցելոզի ևս 3 դեպք

Արձանագրվել է բրուցելոզի ևս 3 դեպք

Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Սոլակ համայնքում արձանագրվել է ևս 3 դեպք: Այսօր մարզում առկա է հիվանդության 22 դեպք, որոնց բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում: Հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:

Շահագրգիռ կառույցների հետ համագործակցված աշխատանքները, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը