Աշխարհ

23.04.2015 19:11


Ընդամենը 100 րոպե ապրած նորածինը դարձել է աշխարհի ամենափոքր դոնորը (լուսանկարներ)

Ընդամենը 100 րոպե ապրած նորածինը դարձել է աշխարհի ամենափոքր դոնորը (լուսանկարներ)

Բրիտանական Ուելսից Թեդդի Հոուլսթոն անունով նորածինն ընդամենը 100 րոպե է ապրել։ Մահացու հիվանդ փոքրիկը, սակայն, կարողացել է փրկել ավելի մեծ մարդու կյանքը։

«Mirror»–ի փոխանցմամբ՝ նորածնի սրտի կանգից 3 րոպե անց Քարդիֆֆի համալսարանական հոսպիտալի բժիշկները երիկամների փոխպատվաստման բարդ վիրահատություն են կատարել։

Փոքրիկի մայրը՝ Ջեսս Էվանսը, հղի էր երկվորյակով։ Ծննդաբերությունից առաջ, սակայն, նրան հայտնել են, որ երեխաներից մեկը մահացու հիվանդ է։

Որոշ ժամանակ անց այդ գույժից ցնցված փոքրիկի ծնողները ստիպված էին համակերպվել ծանր վշտի հետ։

Թեդդիի ծնողներն իրենք են առաջարկել փոխպատվաստել երեխայի երիկամները նրան, ում կյանքը դեռ կարելի է փրկել։

Վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել, սակայն տղամարդու անունը, ում փոխպատվաստում են կատարել, չի նշվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը