Լրահոս

23.04.2015 17:16


Գողը տան բակում հանդիպել է տանտիրուհուն

Գողը տան բակում հանդիպել է տանտիրուհուն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 22-ին՝ ժամը 15.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա գյուղի 11-րդ փողոցի խաչմերուկին կից տանը գող կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1975 թ. ծնված Արմեն Փ.-ն ապրիլի 22-ին՝ ժամը 11.40-ից մինչև ժամը 15.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից, Գետափնյա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի պատուհանի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել և գողացել ձեռքի ժամացույց, օղեր և տարբեր երկրների թղթադրամներ, որից հետո դիմել է փախուստի, սակայն տան բակում հանդիպելով տանտիրուհուն` 1985 թ. ծնված Մելինե Ա.-ին՝ հրել է նրան, սակայն կինը դիմադրություն ցուցաբերելով՝ թույլ չի տվել, որ վերջինս փախչի մինչ ոստիկանների հասնելը:
Արմեն Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը