Քաղաքական

23.04.2015 14:30


Ալբերտ Վայլեր. «1915թ. կատարվածը հստակ կանվանենք Ցեղասպանություն»

Ալբերտ Վայլեր. «1915թ. կատարվածը հստակ կանվանենք Ցեղասպանություն»

Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը մեծ պատիվ է համարել Հայաստանում բոլորի հետ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելը:

Նա նաև նշել է, որ ապրլի 24–ին Բունդեսթագի պատգամավորները 1915թ. կատարվածը հստակ կանվանեն Ցեղասպանություն։

«Գերմանացիներս 20-րդ դարում մեծ մեղք ենք մեզ վրա վերցրել: Հոլոքոսթը հանցագործություն էր ողջ մարդկության դեմ: Այն ընդմիշտ և անջնջելի ամրագրված է մեր երկրի և ժողովրդի պատմության մեջ»,- ասել է Վայլերը՝ հավելելով, որ Թուրքիայում շատերը հաճույքով աչք են փակում իրականության առաջ.

«Հույսը դնելով՝ «ինչը ես չեմ տեսնում, դա չկա» սկզբունքի վրա: Ուզում եմ, որ «սուտ» կույր մարդիկ գնալով ավելի քչանան, իսկ տեսնել ցանկացողներն՝ ավելի շատանան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը