Աշխարհ

23.04.2015 14:38


Քիշնևում տապալել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

Քիշնևում տապալել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

«ՌԻԱ նովոստի»–ին Մոլդովայի հայկական համայնքի նախագահ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը հայտնել է, որ Քիշնևում տապալել են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:

Համապատասխան հրահանգը, Վարդանյանի խոսքերով, ստացվել է կառավարական շրջանակներից։

«Ֆիլմի ցուցադրության տապալումը Մոլդովայում դիվանագիտական սկանդալ կառաջացնի: Դեսպանները հեռացան՝ վիրավորված տեղի ունեցածից: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացվել է կատարվածի մասին»,- նշել է Վարդանյանը։

Այս օրերին Մոլդովայում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր. կազմակերպվել են համաժողովներ, հանրահավաքներ, որոնց ներկա են եղել մոլդովացի քաղաքական գործիչներ, տարբեր երկրների դեսպաններ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը