Հայ ալպինիստները կմասնակցեն դեպի Էլբրուս մասսայական վերելքի
Տարբեր երկրներից ժամանած ալպինիստներն իրենց մասսայական վերելքը դեպի Եվրոպայի ամենամեծ գագաթ՝ Էլբրուս, կնվիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Մայիսին կայանալիք վերելքին կմասնակցեն նաև Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ուժեղագույն լեռնագնացները՝ ի դեմս Էդուարդ Սարգսյանի, Շուշանիկ Ռուբենյանի, Արտաշես Մկրտչյանի, Վարդան Խաչատրյանի և Նարինե Ճաղարյանի:
«Հաղթանակ. հիշատակ. խաղաղություն» նախագծի հեղինակներն են Ռուսաստանի և Բելառուսի ալպինիզմի ֆեդերացիաները: Նախագծին աջակցում են Ղրղզըստանը, Ուկրաինան և Ղազախստանը: Վերելքին կմասնակցեն նաև ալպինիստներ Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Լեհաստանից: Նախատեսվում է, որ Էլբրուսում շուրջ 300 ալպինիստ կհավաքվեն:
Մասնակիցները Էլբրուսի գագաթին կտեղադրեն Հաղթանակի դրոշի կրկնօրինակը և իրենց երկրների պետական դրոշները: Էլբրուսը՝ որպես վերելքի անցկացման վայր, պատահական չի ընտրվել. այս լեռը և ընդհանրապես ողջ Կովկասը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գտնվում էր ֆաշիստների հետ պատերազմի էպիկենտրոնում:
Ավելացնենք, որ «Հաղթանակ. հիշատակ. խաղաղություն» վերելքը կիրականացվի Red Fox Elbrus Race էքստրեմալ սպորտաձևերի ամենամյա փառատոնի շրջանակում:
Հիշեցնենք, որ 2013 թվականին հայ ալպինիստներ Լևոն Մովսիսյանը և Վարդան Խաչատրյանը առաջին անգամ մասնակցեցին Red Fox Elbrus Race փառատոնին: Լևոն Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ տեղը դեպի Էլբրուսի արևմտյան գագաթ մրցավազքի 130 մասնակիցների շարքում՝ գագաթ հասնելով 4 ժամում:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա