Լրահոս

23.04.2015 14:05


Բունդեսթագի պատգամավոր. «Տեղի ունեցածը ցեղասպանություն էր»

Բունդեսթագի պատգամավոր. «Տեղի ունեցածը ցեղասպանություն էր»

«Թուրքիան պետք է ընդունի և դատապարտի իր անցյալը։ Մենք քաջալերում ենք այն թուրք մտավորականներին, ովքեր դատապարտում են տեղի ունեցածը»,- այս մասին այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում ասել է Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ Ալբերտ Վայլերը։

Հիշեցնելով, որ բավարար պատճառներ կան գերմանացիներին ատելու համար՝ Վայլերն ընդգծել է՝ Գերմանիան, այնուամնեայնիվ, ճանաչեց Հոլոքոսթը.

«Մենք բախտ ունեցանք տեսնելու, որ մեզ ներում են։ Մեզ հետ հաշտվում են՝ շնորհիվ այն բանի, որ մենք քննադատաբար ենք մոտենում մեր անցյալին»:

Մինչդեռ Թուրքիայում, գերմանացի պատգամավորի խոսքերով, ի տարբերություն Գերմանիայի՝ չկա բաց քննադատական անդրադարձ անցյալին։

«Օսմանյան կայսրության ներկայացուցիչները կոտորեցին հայերին, և դա ցեղասպանություն էր։ Մենք տխրում և զայրանում ենք, որ թուրքական խորհրդարանի ճանաչումը դեռ չկա»,–ասել է Վայլերը։

Ըստ նրա՝ չի կարող եվրոպական ընտանիքի մաս լինել նա, ով հակասում է մարդու իրավունքների հիմնարար օրենքներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը