Լրահոս

23.04.2015 13:53


Ծանր հանցագործության վերաբերյալ գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

Ծանր հանցագործության վերաբերյալ գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

2014թ. հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունուքննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածովհարուցվել է քրեական գործ` 2014թ. հունիսի 12-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությանժամանակ Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս, իսկ Խանե Շ.-ի առողջությանըթեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ:

Նախաքննության ընթացքում Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուհամար Ռոստոմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ինմասով:

Տիտալ Ա.-ի կողմից Խանե Շ.-ին ծեծելու և Միրզա Ա.-ին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալորոշում է կայացվել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ինմասով նախատեսված հանցագործությունների կատարման համար դիմողների բողոքի բացակայությանհիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոստոմ Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեականօրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու,խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվելայն պատճառաբանությամբ, որ վերջինս գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախկինումկայացված որոշումը վերացվել է:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված,բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով`քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը