Քաղաքական

23.04.2015 13:26


Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահը՝ Ցեղասպանությունը վերապրողի ժառանգորդ

Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահը՝ Ցեղասպանությունը վերապրողի ժառանգորդ

«Այսօր պետք է բոլո՛րը հիշեն հայ ժողովրդի տանջանքների, նրանց նկատմամբ կատարված բարբարոսությունների մասին: Միաժամանակ, պետք է հիշենք նաև պատասխանատվության մասին՝ պայքարելով ցեղասպանության և ռասիզմի դեմ»,- այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում ասել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ, հայուհի Էսաբելլա Դինգիզյանը՝ հավելելով, որ ֆորումը չափազանց կարևոր է իր համար և՛ որպես Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ, և՛ որպես Ցեղասպանությունը վերապրողի ժառանգորդ:

Փոխխոսնակը պատմել է իր տատի՝ Իզաբելլայի պատմությունը, ում անունն էլ ինքը կրում է։ 12–ամյա Իզաբելլան 1915–ին հազարավոր հայերի հետ անցել է գաղթի սարսափելի ճանապարհը։ Աղջնակը Բաղդադ է հասել արդեն որբացած։

«Այնուհետև հանդիպեց պապիկիս՝ Աբրահամին, ով գաղթականի իր պատմությունն ուներ: Իրաքում են ապրել, ապա տեղափոխվել են Շվեդիա: 104 տարեկանում է մահացել տատիկս»,- պատմել է Էսաբելլան։

Նա հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կդառնա մտածելու տարի բոլո՛ր ժողովուրդների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը