Թուրքիան և ՌԴ–ն սկսել են ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքները
Ռուսաստանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել նորմատիվ բազայի ձևավորման աշխատանքներին՝ երկու երկրների միջև ծառայությունների և ներդրումների ոլորտում ազատ առևտրի գոտու ստեղծման համար։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, Անթալիայում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։
«Մենք նախապատրաստել ենք ծառայությունների և ներդրումների ոլորտում ԱԱԳ–ի ստեղծման համաձայնագիրը։ Ներկայումս սկսում ենք այդ հարցի մանրամասների քննարկումը, որպեսզի արդեն այս տարի հասցնենք ստորագրել համաձայնագիրը, որը լրացուցիչ հնարավորություններ կընձեռի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի համար»,–ընդգծել է նախարարը։
Ուլյուկաևը նշել է, որ այդ նպատակով ռուս–թուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը կմասնակցի ՌԴ ներդրումային վարչությունը։
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Անդան Յըլդըրըմը հայտարարել էր, որ ՌԴ և Թուրքիայի միջև ստեղծվելիք ԱԱԳ–ն դեռևս հստակ բնութագիր չունի. ներկայումս ընթանում են նախնական հանդիպումներ։
«Բայց մենք հույս ունենք, որ այս տարվա ընթացում կկարողանանք հասնել որոշակի քայլերի և կանխորոշել ռուս–թուրքական առևտրային համագործակցության ազատ տնտեսական գոտու սահմանները»,–մարտի վերջին ասել էր Յըլդըրըմը։

7or.am