Աշխարհ

23.04.2015 10:11


Քերրին և Չավուշօղլուն անդրադարձել են հայ–թուրքական հարաբերություններին

Քերրին և Չավուշօղլուն անդրադարձել են հայ–թուրքական հարաբերություններին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Թորքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում անդրադարձել են հայ–թուրքական հարաբերություններին։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Քերրին անհրաժեշտ է համարել, և ԱՄՆ–ի աջակցությունն է հայտնել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

Քերրին նաև նշել է Հայաստանի հետ հաշտեցման հայտարարությունները կյանքի կոչելու նպատակով Անկարայի կողմից կոնկրետ քայլեր կատարելու կարևորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը