Աշխարհ

23.04.2015 09:13


Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին անօդաչուի վայրէջքն ահաբեկչություն են համարում

Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին անօդաչուի վայրէջքն ահաբեկչություն են համարում

Ճապոնիայի իշխանությունները ենթադրում են, որ երկրի վարչապետի նստավայրի տանիքին ռադիոակտիվ անօդաչու սարքի վայրէջքն ահաբեկչական ակտ էր։

«The New York Times»–ը գրում է, որ անօդաչու սարքում դեղապատիճ է գտնվել, որում, ամենայն հավանականության, ռադիոակտիվ ցեզիում է պարունակվում։

Պատահարի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ինդոնեզիայում էր։

Տոկիոյի ոստիկանության տվյալներով՝ անօդաչու սարքում նաև տեսախցիկ է եղել և հեղուկով լի անոթ, որի վրա սոսնձված է եղել ռադիոակտիվության վտանգի համաշխարհային խորհրդանիշը։

Նշվում է, որ ավելի վաղ Ճապոնիայի դատարանը թույլատրել է գործարկել ատոմային երկու ռեակտորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը