Լրահոս

23.04.2015 00:40


«Ռեալն» ու «Յուվենթուսը»՝ կիսաեզրափակչում

«Ռեալն» ու «Յուվենթուսը»՝ կիսաեզրափակչում

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած մյուս երկու թիմերը։

Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տարավ Իսպանիայի մայրաքաղաքի մեկ այլ թիմի՝ «Ատլետիկոյի» նկատմամբ՝ 1:0: Առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով։

«Մոնակո»–«Յուվենթուս» զույգի մրցավեճում հաշիվը չբացվեց։ Կիսաեզրափակիչ դուրս եկավ իտալական թիմը, որն առաջին խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել էր։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև «Բարսելոնան» և «Բավարիան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը