Քաղաքական

22.04.2015 21:35

Պուտինը Հայոց Ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով

Պուտինը Հայոց Ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյին հնչեցրած իր ուղերձում նշել է, որ Ռուսաստանը դեմ է ցեղասպանության ցանկացած դրսևորման, ու կոչ է անում միջազգային հանրությանը՝ պայքարել նման չարիքի դեմ։

Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պուտինը 1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է անվանել՝ պայմանավորված Հայոց ցեղասպանության՝ մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկի հետ։

«100 տարի անց գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակին։ Մեր երկրում այդ ողբերգությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ և ողբերգություն։ Հայերի ու տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համաձայնության պայմաններում»,–ասել է նա՝ հավելելով, որ ազգային հողի վրա զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։