Խոշոր հրդեհ Ստեփանավանում. մայրը փոքրիկ երեխաներին փրկելու համար նրանց նետել է պատուհանից (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Lorinews.am–ի փոխանցմամբ` առավոտյան ժամը 08-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել 4-րդ միկրոշրջանի տնակներից մեկում: Տան տերերը այդ պահին քնած են եղել։ Հրդեհը նկատել է փոքրիկը՝ 3-ամյա Նարեն, ով մորն արթնացրել է: Տեսնեով, որ հրդեհը փակել է տանից դուրս գալու ճանապարհը, մայրը երեքամյա փոքրիկին և 3 ամսական որդուն պատուհանից դուրս է նետել, այնուհետ բազմաթիվ այրվածքներ ստացելով՝ ինքն է դուրս նետվել պատուհանից և ընկել մոտակա ջրափոսը: Մորն ու երկու փոքրիկներին շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կետրոն, 3-ամսական փոքրիկը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ մայրն ու 3-ամյա աղջիկը բազմաթիվ այրվածքներով հոսպիտալացվել են: Հրդեհաշիջմանը մասնակցել է մեկ մարտական հաշվարկ, սակայն բնակելի տնակը փրկել հրշեջներին չի հաջովել: Տնակն ամբողջությամբ այրվել է՝ գույքի հետ միասին: Հրդեհի պատճառները ճշտված չեն: Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ երեխան ստացել է գլխի և ձեռքի, իսկ մայրը ձեռքերի և մեջքի շրջանում մի շարք այրվածքներ:

Մանրամասները՝ Lorinews.am–ում։