Ք. Քոքս. «Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»
Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Բարոնուհու կարծիքով Ցեղասպանության ճանաչումը թուրքական իշխանությունները պետք է դիտարկեն ոչ թե որպես ամոթ, այլ պատվի հարց: Ճանաչմանը խանգարող մյուս հանգամանքն էլ, ըստ Քոքսի, պահանջատիրության հարցն է։
Բարոնուհին հույս է հայտնել, որ Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը կարող է խրախուսել կաթոլիկ պետություններին՝ հետևելու նույն քայլին։
Նշելով, որ ամերիկյան մեծ թվով նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ բարոնուհին ցավ է հայտնել, որ ամերիկյան կառավարությունը չի ընդունել այն:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիային՝ Քոքսն ասել է, որ որոշակի փոփոխություններ է նկատում նրա դիրքորոշման մեջ:
Բարոնուհու հավաստմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մի շարք պետությունների առանձին շահերից է բխում:

7or.am