Կինը երկու տարի կապած է պահել ամուսնուն, որ նա չփախչի (լուսանկար)
Պերուական Հուաույան գյուղի 86-ամյա բնակիչը երկու տարի դուրս չի եկել իր փայտե խրճիթից, քանի որ կինը ձեռնաշղթաներ է հագցրել նրան։
Ինչպես պատմել է թոշակառուն իրեն ազատ արձակած ոստիկաններին, կինը վախեցել է, որ ինքը կփախչի։ «Metro»–ի փոխանցմամբ՝ «գերության» ժամանակ տղամարդը սաստիկ նիհարել է։
Այն մասին, որ 86–ամյա Պաբլո Թամարիզ Կորակիլլոյի հետ ինչ–որ բան այն չէ, ոստիկաններն իմացել են թոշակառուի հարևաններից։ Վերջինները տեղյակ էին, որ կինը պարբերաբար ձեռնաշղթաներ է հագցնում ամուսնուն։
«Նա ասում էր, որ դա հանուն Պաբլոյի է անում. որպեսզի նա չփախչի։ Բայց մենք չէինք էլ կարող մտածել, որ Պաբլոն կապված է եղել այս ամբողջ ժամանակ»,–պատմել է հարևանությամբ բնակվող Վիլյառեալ Կորալը։
Տեղական ոստիկանապետը հայտնել է, որ իրավապահ մարմիններին տեսնելով՝ տղամարդը բավական զարմացել է։
Ազատված գերին, որը բավական թույլ է եղել, ներկայումս հիվանդանոցում է։ Կնոջ հետ նա այլևս չի ապրի. նրա համար սոցիալական կացարան են ման գալիս։ Թե որտեղ է թոշակառուի կինը, և ինչ պատիժ է նրան սպառնում, հայտնի չէ։

7or.am