Քաղաքական

22.04.2015 16:01

Լավրով. «Մոսկվան կարող է կարգավորել Երևանի և Անկարայի հարաբերությունները» (տեսանյութ)

Լավրով. «Մոսկվան կարող է կարգավորել Երևանի և Անկարայի հարաբերությունները» (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը մի քանի տարի առաջ սատարել է այն գործընթացը, որը նախաձեռնվել էր Երևանի և Անկարայի կողմից սահմանները բացելու, փոխադարձաբար ճանաչելու և համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի ստեղծման ողղությամբ։

«Sputnik», «Эхо Москвы» և «Говорит Москва» ռադիոկայաններին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ Մոսկվան կաջակցի Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունների զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտցնելուն։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կողմ է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Կողմ ենք, որ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, և դրանով իսկ կարգավորվեն հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Դրա համար շատ բան ենք անում»,–հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Նա ցավ է հայտնել, որ հայ–թուրքական արձանագրությունները թեև ստորագրվեցին, սակայն ուժի մեջ չմտան։

«Քանի որ այս փուլում Թուրքիայում վավերացման հարցը չստացվեց, մենք ակտիվորեն նպաստելու ենք, որ դա կայանա»,–ասել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։