«Ցեղասպանություն. սկիզբ». «NTV»-ն ապրիլի 24-ին փաստավավերագրական ֆիլմ կցուցադրի (տեսանյութ)
Ռուսական «NTV» հեռուստաալիքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով 23:10-ին, փաստավավերագրական ֆիլմ կցուցադրի: Հեռուստաընկերության պաշտոնական կայքը գրում է, որ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել 1915-ին: Ցեղասպանությունը հայ ժողովրդի կյանքը բաժանեց «առաջ»–ի և «հետո»-ի: «Ցեղասպանություն. սկիզբ». սա փորձ է մաքսիմալ ճշգրտությամբ և հավաստի պատմել հարյուր տարվա վաղեմություն ունեցող դեպքերի մասին՝ օգտագործելով արխիվային փաստաթղթերը և փոքրաթիվ՝ ողջ մնացած ականատեսների պատմությունները: Յուրօրինակ վկայությունների, արխիվային կադրերի, լրագրողների, վավերագրողների, պատմաբանների և այլոց օգնությամբ հեղինակները վերականգնում են 1915-ի անհայտ մանրամասներն ու ժամանակագրությունը: Իրենց հարցերի պատասխանները գտնելու համար ֆիլմը ստեղծողները մեկնել են Թուրքիա, որտեղ այցելել են պահպանված եզակի հայկական գյուղերից մեկը. բացի այդ, նրանց հաջողվել է հանդիպել Ցեղասպանությունը վերապած մարդկանց հետ:
«Ցեղասպանություն. սկիզբ». «NTV»-ն ապրիլի 24-ին փաստավավերագրական ֆիլմ կցուցադրի (տեսանյութ)
Հեռուստաընկերության պաշտոնական կայքը գրում է, որ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել 1915-ին: Ցեղասպանությունը հայ ժողովրդի կյանքը բաժանեց «առաջ»–ի և «հետո»-ի:
«Ցեղասպանություն. սկիզբ». սա փորձ է մաքսիմալ ճշգրտությամբ և հավաստի պատմել հարյուր տարվա վաղեմություն ունեցող դեպքերի մասին՝ օգտագործելով արխիվային փաստաթղթերը և փոքրաթիվ՝ ողջ մնացած ականատեսների պատմությունները:
Յուրօրինակ վկայությունների, արխիվային կադրերի, լրագրողների, վավերագրողների, պատմաբանների և այլոց օգնությամբ հեղինակները վերականգնում են 1915-ի անհայտ մանրամասներն ու ժամանակագրությունը:
Իրենց հարցերի պատասխանները գտնելու համար ֆիլմը ստեղծողները մեկնել են Թուրքիա, որտեղ այցելել են պահպանված եզակի հայկական գյուղերից մեկը. բացի այդ, նրանց հաջողվել է հանդիպել Ցեղասպանությունը վերապած մարդկանց հետ:
Աղբյուրը՝ «Zham.am»