Գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար գումար կստանան
ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քանի 3.7 մլն դրամ: Կառավարությունը ոռոգման նպատակով Սևանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը սահմանել է մինչև 170 մլն խոր. մետր: Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:
Գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար գումար կստանան
ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քանի 3.7 մլն դրամ:
Կառավարությունը ոռոգման նպատակով Սևանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը սահմանել է մինչև 170 մլն խոր. մետր:
Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:
ՀՀ կառավարություն