Հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը մշակել է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Նախագծի ընդունման դեպքում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն իրենց ելակետային տվյալները հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ և փոփոխության դեպքում, հայտարարությունը և դիմումները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն այլևս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ: Նիստում հավանություն է տրվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով ակնկալվում է կատարելագործել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները: Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:
Հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը մշակել է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Նախագծի ընդունման դեպքում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն իրենց ելակետային տվյալները հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ և փոփոխության դեպքում, հայտարարությունը և դիմումները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն այլևս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:
Նիստում հավանություն է տրվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով ակնկալվում է կատարելագործել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:
ՀՀ կառավարություն