Կարծիք

22.04.2015 12:15


Իրական եւ միակ խորհրդանիշը կա, ինչո՞ւ «նորը» մոգոնեցիք

Իրական եւ միակ խորհրդանիշը կա, ինչո՞ւ «նորը» մոգոնեցիք

Անմոռուկներով ոչ միայն խցանված է մեր կյանքը, այլեւ դրանք հայտնվել են կյանքից անդին:

Գերեզմանոցներում կարելի է տեսնել անմոռուկներով ձեւավորված ծաղկեպսակներ:
Աստված իմ, մեկուկես միլիոնն ավելանո՞ւմ է...
Իսկ եթե ավելի լուրջ, ապա չես կարող չհարցնել՝ լավ, ո՞ւմ գաղափարն էր անմոռուկն ընտրել իբրեւ խորհրդանիշ:
Ախր, խորհրդանիշը գոյություն ունի դեռեւս 1967 թվականից եւ իր առինքնող վեհությամբ հաստատված է Ծիծեռնակաբերդում:
12 բազալտակուռ համախումբ կառույցի կենտրոնում գտնվող անշեջ կրակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժության և անմահության խորհրդանիշն է: Իսկ քիչ այն կողմ գտնվող սլաքաձև կոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի վերելքը, նրա միասնության և ընդհանրության գաղափարը:
Ճարտարապետներ Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը հուշահամալիրի հիմքում հենց այդ գաղափարն են դրել:
Ահա ա՛յդ հուշահամալիրն է եղել ու մնում որպես խորհրդանիշ:
Ինչո՞ւ մոգոնվեց անմոռուկը, որ դարձավ անխնա ծաղրի առարկա՝ միաժամանակ խթանելով շատերի բիզնես երեւակայությունը...

Կիմա Եղիազարյան

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/817523081669508

Այս խորագրի վերջին նյութերը