Կարծիք

22.04.2015 11:57


Անմոռուկի էժանագին նկար-կրծքանշաններով հարգանք չեն վաստակում

Անմոռուկի էժանագին նկար-կրծքանշաններով հարգանք չեն վաստակում

Որքան նկատել եմ, վերջին օրերին անընդհատ քննարկվում է՝ Ապրիլի 24-ին պետությունների ղեկավարներից ովքեր են գալու Հայաստան, և ովքեր են մեկնելու Թուրքիա։ Ինչո՞ւ ընդամենը մի քանի երկրի նախագահներ միայն և այլն...
Հարգելինե՛րս, ուզենք թե չուզենք, Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում, պատկերանում է ո՛չ Նարեկացու կամ Քուչակի, ո՛չ Մարտիրոս Սարյանի կամ Արամ Խաչատրյանի կերպարով։ Ցավո՛ք։ Այլ այսօրվա իշխող ռեժիմի ու նրա ղեկավարների, այսօրվա կորած-մոլորված, անարժանապատիվ, անինքնասեր, անսկզբունք, անգույն, հետամնաց ու ողորմելի երկրի տեսքով։ Ու բնական է նրանց վերաբերմունքը։ Հարգանքը, սերը վաստակում են, նվաճում են։ Ճշմարտությունը հարգում, ընդունում են, եթե այդ Ճշմարտության հետևում արժանապատիվ ուժ են տեսնում։ Անմոռուկի էժանագին նկար-կրծքանշաններով հարգանք չեն վաստակում։ Եթե ինքդ քո երկիրը, քո ժողովրդին չես հարգում, չես սիրում, ինչո՞ւ պիտի օտարը հարգի կամ սիրի։

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը